Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սկանդալը կանխվե՞ց

Սկանդալը կանխվե՞ց
28.03.2017 | 11:17

Ընտրությունների օրը մոտենալուն զուգընթաց «կենացները քաղցրանում» են, ՀՀԿ-ԲՀԿ ձեռնամարտը թեժանում է արդեն ոչ թե «ականջ կտրելու» սյունիքյան մակարդակով, այլ եվրոպական «գետնին վրա»: Պարզվում է` «Ծառուկյան» դաշինքին իրենց աջակցությունը հայտնելու եկած եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքը հայտնվել է խիստ անհարմար վիճակում. Եվրոպայի խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկու շուրջ օրերս լուրջ սկանդալ է հասունացել «Յուրոփում»: Հիշենք` Հայաստան ժամանած Չարնեցկին նաև ելույթ ունեցավ Աբովյան քաղաքում` ի պաշտպանություն «Ծառուկյան» դաշինքի: Պարզվում է` վերջինս պետք է հայաստանյան ընտրություններում նաև դիտորդ լինի, ավելին` նախատեսված էր, որ հենց նա պետք է ղեկավարեր եվրադեպուտատների դիտորդական առաքելությունը` «երկուսը մեկում» համատեղելով «գնահատեր» հայոց ընտրությունները և «աջակցեր» ԲՀԿ-ին:

Սակայն, մեր տեղեկություններով, առանց այն էլ «գիշերը քունը չտանող, ուշ տուն գնացող» ՀՀԿ-ն ձեռքերը ծալած չի նստել. մի կողմից՝ յուր ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլից չքնաղ «էքշըն» էր պատրաստել ¥հիշենք, Դոլը տեսաուղերձով ՀՀԿ-ին` յուր քույր կուսակցությանը մեծ հաջողություն մաղթեց առաջիկա ընտրություններում¤, մյուս ձեռքով էլ փորձել է հասնել նրան, որ հայաստանյան դիտորդական խումբը չղեկավարի Ռիչարդ Չարնեցկին, ու այս «գետնին վրա» նույնպես հասել է հաջողության: Երեկ մենք տեղեկացանք, որ ԲՀԿ-ամոտ Չարնեցկուն կփոխարինի Եվրախորհրդարանի «Կանաչների» խմբակցությունից Հեյդի Հաուտալան, ով Հայաստան կժամանի մարտի 31-ին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ